Անցյալ տարվա ընթացքում Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ ԼՂՀ ոստիկանության տնտեսական եւ պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի սերտ համագործակցության արդյունքում Արցախում բացահայտվել են 5 բազմաէպիզոդ կոռուպցիոն հանցագործություններ, որոնցում մասնակցություն են ունեցել նաեւ Հայաստանում գրանցված եւ գործող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք:
Այս մասին այսօրվա ասուլիսում տեղեկացրեց Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը` նշելով, որ հիշյալ հանցագործությունների հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հասցվել է շուրջ 350 մլն դրամի վնաս:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 146 մլն դրամի վնասն արդեն իսկ վերականգնված է: Հետաքննությունը շարունակվում է»,- ասաց Հունան Պողոսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել