HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AMAA բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Գարի Ֆիլիպսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։

«Զրուցակիցները քննարկել են ՀՀ Կառավարության և AMAA–ի համագործակցությամբ Վարդենիս խոշորացված համայնքում կրթահամալիրի կառուցման ծրագրին վերաբերող հարցեր։

Վարչապետը կարևորել է նախագծի իրականացումը, ինչի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս ամիսներ առաջ և նշել, որ կրթության ոլորտում ենթակառուցվածքների զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է։ Միաժամանակ, երկրի ղեկավարը շեշտել է կրթահամալիրը Կառավարության սահմանած ստանդարտներին համապատասխան կառուցելու անհրաժեշտությունը։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ համագործակցությունն AМAA-ի հետ կշարունակվի նաև այլ ուղղություններով։

Նշվել է, որ Վարդենիսի 700 տեղ հզորությամբ կրթահամալիրի կառուցման աշխատանքները կիրականացվեն 2026–2029 թվականներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter