Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի
Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունիսի 27-ին՝ ժամը 10։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, գետի մեջ դի է նկատվում։ Ժամը 12։03-ին, ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետում ավտոմեքենա կա։
«Ըստ նախնական տվյալների Փամբակ գետում հայտնաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան, վայրից մոտ 700 մ հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդու դին։
Փրկարարների և ոստիկանների համատեղ գործողությունների արդյունքում ժամը 12։50-ին գետից դուրս է բերվել տղամարդու դին, իսկ ժամը 15։50-ին՝ ավտոմեքենան։
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել