Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Այսօր՝ ժամը 09։40-ի սահմաններում, Փամբակ գետում՝ Դսեղ բնակավայրի խաչմերուկի մոտակայքում, հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին։ Այս մասին հաղորդում է Փրկարար ծառայությունը:
«Հիշեցնենք, որ հունիսի 27-ին՝ ժամը 10։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, գետի մեջ դի է նկատվում։ Ժամը 12։03-ին, ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետում ավտոմեքենա կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Լուսանկարը` արխիվային
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել