Բագրատաշենի նոր անցակետը շահագործման է հանձնվել
Հայաստանի հյուսիս-արևմտյան դարպասները' Բագրատաշեն-Սադախլո սահմանահատվածում այսուհետ մուտքի և ելքի համար կլինեն առավել դյուրին: Օգոստոսի 2-ից այստեղ շահագործմանն է հանձնվել նոր սահմանային անցակետը: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հին սահմանային անցակետը փոխարինել է նորով:
Նախկին երկու' մուտքն ու ելքն ապահովող անցումներին եկել են փոխարինելու հինգը: Թեև Հայաստանի սահմանը հատելու համար նախատեսված է երեք մուտք' սակայն սահմանապահ ջոկատի «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնի ղեկավարը ցանկացած պահի' կախված տրանսպորտային հոսքի ուժգնությունից կարող է օգտագործել սահմանային կետի հինգ անցումներից չորսը' կամ մուտքի, կամ ելքի համար:
ՀՀ ԱԾԾ-ն հայտնում է, որ նորակառույց սահմանապահ անցակետն ապահովված է միջազգային չափանիշներին համապատասխան տեխնիկական միջոցներով, ինչը հնարավորություն է տալիս մարդատար ավտոմեքենաների ուղևորներին առանց մեքենայից դուրս գալու հատել սահմանը:
Բացի այդ՝ մեկ անցակետը միաժամանակ կարող է սպասարկել երկու տրանսպորտային միջոց: Այս ամենը թույլ կտա այսուհետ խուսափել տրանսպորտային միջոցների կուտակումներից և ուղևորների հերթերից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել