Բրազիլիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Ճապոնիայի նկատմամբ ու դուրս եկավ ⅛ եզրափակիչ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում Բրազիլիայի հավաքականը ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում 2:1 հաշվով հաղթեց Ճապոնիայի հավաքականին և դուրս եկավ ⅛ եզրափակիչ։
29-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց ճապոնացի Կաիսու Սանոն՝ հեռահար հարվածով գրավելով Բրազիլիայի դարպասը։ Առաջին կեսում բրազիլացիների գրոհներն արդյունք չտվեցին, և թիմերն ընդմիջման գնացին 0:1 հաշվով։
Երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին Բրազիլիայի հավաքականը հավասարեցրեց հաշիվը, գլխի հարվածով Զիոն Սուզուկիի պաշտպանած դարպասը գրավեց Կազեմիրոն։ Այս գոլից հետո հարվածային դիրքում հայտնվեց Վինիսիուս Ժունիորը, սակայն ճապոնացի դարպասապահը շեղեց գնդակի ուղղությունը։
Հիմնական ժամանակին ավելացված վերջին րոպեին Գաբրիել Մարտինելին Բրազիլիայի հավաքականին առաջ մղեց հաշվի մեջ՝ ապահովելով իր թիմի տեղը ⅛ եզրափակչում։
Աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը հաջորդ փուլում կհանդիպի Կոտ դ'Իվուար - Նորվեգիա հանդիպման հաղթողին։ Այս թիմերի հանդիպումը տեղին կունենա հունիսի 30-ին՝ ժամը 21:00-ին։
Լուսանկարը՝ FIFA-ի պաշտոնական կայքից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել