HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում զինծառայողը ամայի տարածքում կրակոցներ է արձակել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Պայմանագրային զինծառայողը, Վանաձոր քաղաքի ամայի տարածքում համոզված լինելով, որ մոտակայքում քաղաքացիներ չկան, իրեն պատկանող, նախնական տվյալներով՝ օդաճնշիչ ատրճանակով, որը լիցքավորված է եղել մանր գնդիկներով, մի քանի անգամ կրակել է գետնին: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը:

«Այդ ընթացքում նրան է մոտեցել տարածքում շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանը, ում զինծառայողն ինքնակամ ներկայացրել է ձեռքին եղած օդաճնշիչ ատրճանակը և հայտնել, որ այն պատկանում է իրեն:

Մամուլում որպես դեպքի վայր ներկայացվում են լուսանկարներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter