HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». պետք է պատրաստ լինենք պատերազմի

Մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի կայացրած որոշումից հետո երեկ ՀՀ Ազգային ժողովը հայտարարություն ընդունեց, որ «դատապարտում է Հունգարիայի իշխանությունների դրսևորած վարքագիծը և կասեցնում է Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի հետ պաշտոնական հարաբերությունները»:

Ի՞նչ են մտածում ազատամարտիկները: «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ»-ի հեւտ զրույցում ասաց, որ Ադրբեջանն իր այդ հանդուգն քայլով ցույց տվեց ողջ աշխարհին, որ հաշվի չի առնում միջազգային հանրության կարծիքը:

«Սա նշանակում է, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է պատերազմ հրահել՝ առանց հետևանքների մասին մտածելու: Մենք պետք է ազգովի գիտակցենք, որ պատերազմի վտանգն ամեն պահի կա: Վաղը, մյուս օրը, թե մեկ-երկու տարի հետո Ադրբեջանը կսանձազերծի պատերազմ:

Բանակցությունների միջոցով այլևս որևէ արդյունքի հնարավոր չէ հասնել: Ես կարծում եմ՝ Հայաստանը ոչ թե պետք է ճանաչի Արցախի անկախությունը, այլ ժողովրդի կամքի արտահայտմամբ՝ հանրաքվեի միջոցով, երկու երկրների խորհրդարանները որոշում ընդունեն Հայաստանն ու Արցախը միասնական հանրապետություն հռչակելու մասին:

Սա պետքո է լինի մեր առաջին քայլը, որովհետև արդեն հասկանալի է, որ Ադրբեջանը երբ ցանկանա, պատրաստ է պատերազմ հայտարարել՝ հաշվի չառնելով միջազգային հանրության կարծիքը:

Իսկ մենք, մի կողմ դնելով մեր ամբիցիաները, պետք է համախմբվենք և պատրաստ լինենք դիմակայելու Ադրբեջանի կուտակած զինուժին ու ֆինանսական մեծ հնարավորություններին: Չպետք է հույս կապենք եվրոպական կառույցների կամ արտաքին այլ ուժերի հետ. մեր հույսը մեր միասնականությունը պիտի լինի»:

Մեկնաբանություններ (8)

patron
МИАНГАМАЙН КОХМНАКИЦ ЭМ САСУН МИКАЕЛЯНИ ЭТ. НА ИР НЕРКИН ЭУТЯМБ Э ЗГУМ ЧИШТ ГОРЦОХУТЮНЕ АРАНЦ АВЕЛОРД ДИВАНАГИТАКАН МАНИПУЛЯЦИАНЕРИЮ.МЕР ДИВАНАГИТУТЯН АРДЮНКЕ БАЦААЙТ Э.ТУРКЕРЕ АВЕЛИ ЛАВ ДИВАНАГЕТ ЭН КАН ТЕ АЙЕРЕ.ДА ПАТМАКАН ЧШМАРТУТЮН А.ИСК ИРАКАНУТЮНН АЙН Э ВОР-ИНЧПЕС КОМАНДОСН АСЕЦ-ВАРОДИ РТ ЭМ ЗГУМ
azatamartik
Վերջին օրերին լսած ամենառեալ ու տրամաբանական կարծիքն էր
XXX
Ha hastat. menq gnanq krvenq heto erkrin tiren Nemecner@, Xucuchner@, Bulkiner@ u Lfikner@. Es krvel em bayc txaneris hastat chem toxni. Tox vor ays angam Lfik mfik kam Bulki mulkiner@ krven!!!!!!!!!!! Kam el Tigon u ira jeleavorvac ashxatakazm@ tox krvi! Vstah em dranq paxnelu en!
Val
Joxovurda mnacel vor krven??? Aynpes chen datarkel nerkais ishxanutiunner@........
Mard
Hetaqrqira Serji Pesan kgna arajin gic krvelu??? Eh ete che, mezanic inch en uzum?? Sax arel en hayastan@.
vv
Inch ima el sranc hamar gnanq krvenq? Menq krvum enq iranq talanum!!
karen
Ankax amen inchic, ankax ghekavari anorakutyunic u anarjanutyunic, petq che ynddimanal HAYRENIQIN! Ayn wor talanum en, mer anhetevoghakanutyan ardyunqn e, isk adrbejancun menq chpetq e handurjenq u eres tanq aynpes inchpes nemecin, serjin, lfikin, dodin, ... enq handurjum!!! Togh indz neren bolor ayn tgherq@ um anunner@ chtvarkeci!
tina
Kardum em naxord meknabanutyunnern u haskanum, hargeliners paterazmi vtang irakanum chka, asem inchu,,, vorovhetev nuyn adrbejancinern el naxord meknabanoghneri pes en mtatsum, charji krvel vor Alieve aveli harstana, ay espes xist korumpacvats erku erkrneri ishxanutyunnere pastoren prkum en irenc yerkrnere paterazmic,,,,Chgitem cicaghelu e te lacelu,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter