HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

8-րդ հարկ. 523 հազար ֆրանկ․ Շվեյցարիայից՝ Հայաստան

2026 թ․-ի փետրվարին  շվեյցարական UBS բանկից Հայաստան է փոխանցվել 523 հազար շվեյցարական ֆրանկ։ Գումարը պատկանել է ռուսաստանցի գործարար Դենիս Կացիվին։ Նա կապ է ունեցել «Մագնիտսկու գործ» անունը ստացած խմբի հետ, որոնք հանցավոր ճանապարհով ձեռք բերած 230 միլիոն դոլարը հանել են Ռուսաստանից և փորձել են օրինականացնել։ 

2026 թ․-ի հունիսին «Հետքում» հրապարակվել է ««Մագնիտսկու գործի» հետքերով. կասկածելի կես միլիոն ֆրանկը Շվեյցարիայից հասել է Հայաստան» վերնագրով հետաքննությունը։ Հեղինակը «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն է, ով «8-րդ հարկ» փոդքասթի ժամանակ ներկայացնում է գործարքի մանրամասները և անդրադառնում է Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի ստվերային կողմերին։

Ուղղում․ նյութը խմբագրվել է՝ հաշվի առնելով, որ դրանում պարունակվող՝ Դենիս Կացիվին վերաբերող առանձին պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter