HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի խումբ անձինք մեղադրվում են ավազակություն և գողություն կատարելու մեջ

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է զենքի գործադրմամբ մի խումբ անձանց կողմից ավազակություն և գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ա. Վերմիշյանը, նախնական համաձայնության է գալով Հ. Հովհաննիսյանի, Ա. Մնացականյանի և Ռ. Աբգարյանի հետ, իրականացրել է ավազակային հարձակումներ, կատարել գողություններ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ վերոհիշյալ անձինք ընդհանուր առմամբ կատարել են 2 ավազակային հարձակում և 5 գողություն՝ հափշտակելով զգալի չափերի հասնող գույք: Հափշտակված զգալի քանակությամբ գույքը Ա. Վերմիշյանը, Հ. Հովհաննիսյանը, Ա. Մնացականյանը և Ռ. Աբգարյանը բաժանել են միմյանց միջև:

Պարզվել է նաև, որ նշված գողություններից 2-ը Ա. Վերմիշյանը կատարել է Հ. Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ, իսկ 3-ը՝ միայնակ: Ընդ որում, դրանցից մեկը Ա. Վերմիշյանը կատարել է իրեն հյուրընկալած բնակարանից:

Բացի դրանից՝ նախաքննության տվյալներով Հ. Հովհաննիսյանը, լինելով ՀՀ ՈԶ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող զինծառայող, առանց հարգելի պատճառների, ժամանակին չի ներկայացել զինվորական ծառայության:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ և 4-րդ կետերով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 1.1 կետով, Հ. Հովհաննիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 361-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Մնացականյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, Ռ. Աբգարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով:

«Քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»,- հայտնում է գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter