HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արուսյակ Մանավազյանը կուսակցության վարչության նիստում ընտրվել է խորհրդարանական ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու։ Այս մասին նիստից հետո հայտնել է կուսակցության վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանավազյանից բացի, այս պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել էր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության ղեկավարը ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանում Հայկ Կոնջորյանն էր։ 

Արուսյակ Մանավազյանը վարչապետ Փաշինյանի մերձավոր շրջապատից է, 2008-2019թթ. եղել է նրա հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ հաշվապահը, 2019-2021թթ.՝ տնօրենը:  2009-2021թթ.՝ «Մեր տպարանը» ՍՊԸ գլխավոր հաշվապահը:

2018- 2021թթ.-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հաշվապահը, 2019-2020թթ.՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ գլխավոր հաշվապահը: 2020-2021թթ.կատարել է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ տնօրենի լիազորությունները:

2016 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Լուսանկարը՝ Արուսյակ Մանավազյանի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter