HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում ոստիկանները հայտնաբերել են կանեփի այգի

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները 1968 թ. ծնված Մկրտիչ Մ.-ի տան այգում հայտնաբերել են 180 կգ կշռով, մշակված կանեփանման 744 բույս և 21 գրամ չորացված, դեղնականաչավուն կանեփանման զանգված:

Ըստ Մկրտիչ Մ.-ի հայտարարության՝ բույսերն աճեցրել է իր օգտագործման համար: Նույն օրը Մկրտիչ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:

«Նշանակվել են դատաբուսաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter