Դանակահարություն՝ Գյումրիում. կա 1 ձերբակալված
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ պարանոցի աջ կեսի կտրած-ծակած վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Արամ Հ.-ն: Ըստ բժշկի տեղեկանքի' Արամ Հ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 3-ին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի մոտ վիճաբանության ժամանակ, Արամ Հ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Արտյոմ Կ.-ն:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 5-ին Արտյոմ Կ.-ն ոստիկանություն է ներկայացել և խոստովանել, որ հիշյալ հանցագործությունը կատարել է ինքը:
«Արտյոմ Կ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել