HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հուլիսի 4-ին կեսօրից հետո, 5-8-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։

Հուլիսի 4-ի երեկոյան, 5-7-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ին՝ ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում հուլիսի 4-ին կեսօրից հետո, 5-9-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter