HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

7-րդ դասարանի աշակերտը բացահայտ հափշտակել է բջջային հեռախոս

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Մարտունու բաժին է դիմել մի կին և հաղորդում տվել, որ նույն օրը Մ. Հերացու փողոցում գտնվող դպրոցի դիմաց անհայտ անձը իր 17-ամյա դստեր ձեռքից հափշտակել է «Սամսունգ Ց-330» տիպի բջջային հեռախոսը և դիմել փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է նույն դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներից մեկը:

Հափշտակվածն առգրավված է: Տղան հանձնվել է ծնողներին:

Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter