Շուշիի «Վարանդա» երգչախումբը և Շուշիի ազատագրումը տարեկիցներ են
Համազգային հայ կրթական և մշակութային միության կազմակերպությամբ սեպտեմբերի 6-ին «Համազգային» թատրոնում տեղի կունենա «Երգող ամառներ» վավերագրական ֆիլմի (ռեժիսոր՝ լիբանանահայ Հրաչ Թոգաթլյան) պրեմիերան՝ նվիրված Շուշիի «Վարանդա» մանկակապատանեկան, երիտասարդական պետական երգչախմբի և Շուշիի ազատագրման 20-ամյակին:
Շուշիի «Վարանդա» երգչախումբը և Շուշիի ազատագրումը տարեկիցներ են: Երգչախումբը հիմնադրվել է 1992 թ. Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանում լիբանանահայ Զաքար Քեշիշյանի ջանքերով: Երգչախումբը ավելի քան 200 համերգով հանդես է եկել Արցախի տարբեր շրջաններում, զորանոցներում, դպրոցներում, ինչպես նաև ՀՀ-ում և Լիբանանում:
Հիմնադրման օրվանից մինչ այսօր երգչախմբում երգել է շուրջ 400 պատանի: 20 տարվա ընթացքում երգչախմբի երգացանկում տեղ է գտել 100-ից ավելի երգ, իսկ 2004 թ. «Վարանդան» ձայնագրել է իր առաջին «Բերդաքաղաք» խտասալիկը:
Մինչ այժմ ստեղծվել է երգչախմբի մասին պատմող 2 վավերագրական ֆիլմ: Այս մասին հայտնում է Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել