Խուզարկություններ՝ Գագիկ Ծառուկյանի տանը և «Մուլտի գրուպի» ընկերություններում (թարմացվող)
Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկում են ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է նրա մամուլի խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Քիչ անց Տոնոյանը հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ հայտնելով, որ գործողությունների աշխարհագրությունն ավելի մեծ է: «Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում»,- գրել է Իվետա Տոնոյանը:
«Հետքի» տեղեկություններով՝ քննչական գործողություններն իրականացվում են փողերի լվացման քրեական վարույթով։
Քննչական կոմիտեից մանրամասներ չեն հայտնում։ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի փոխանցմամբ՝ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ և ավելի ուշ պաշտոնական հաղորդագրություն կտարածեն։
Թարմացված՝ 13:14-ի դրությամբ․
Քննչական կոմիտեից հայտնում են, որ կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։
Թարմացված` 19:40-ի դրությամբ.
Մոտ 12 ժամ է, ինչ խուզարկվում է Գագիկ Ծառուկյանի տունը։ Քննիչները դեռ չեն ավարտել խուզարկությունը, ու հայտնի չէ, թե այն երբ կավարտվի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել