HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլևս բան չի մնա, ինչի շուրջ Բաքուն և Երևանը կբանակցեն

Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ների համար Թոմաս դե Վաալի ինտերնետային ասուլիսից (սեպտեմբերի 5)

«Առնվազն կարճաժամկետ ապագայում հավանական չեմ համարում, որ Սերժ Սարգսյանը կհամաձայնի առերես բանակցել Իլհամ Ալիևի հետ: Եվ կա վտանգ, որ հայկական կողմը կճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: ԱՄՆ պետքարտուղարության հետ ունեցած իմ զրույցներից ես տեսել եմ, որ նրանք համոզված են, որ սա կդնի Մինսկի խմբի գործընթացի վերջը, այլևս բան չի մնա, ինչի շուրջ Բաքուն և Երևանը կբանակցեն»,- հայտարարեց Կարնեգի հիմնադրամի (Վաշինգտոն) վերլուծաբան Թոմաս դե Վաալը Հայաստանի և Ադրբեջանի մի շարք լրատվամիջոցների համար կազմակերպված ինտերնետային մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ Վաալի՝ մտահոգիչը բարոյական և քաղաքական կողմն է: «Բարոյականության առումով նողկալի է տեսնել, թե ինչպես կարող է հերոսի կարգավիճակ ստանալ այն մարդը, որը մեկ այլ մարդու սպանել է կացնով... Այս դեպքը մեծապես վնասել է Ադրբեջանի միջազգային հեղինակությանը: «Նրանք տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսել` ստեղծելու նոր, ժամանակակից Ադրբեջանի իմիջը, բեմականացնելով  «Եվրատեսիլ» մրցույթի անցկացումը, շահելով անդամակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Իսկ հիմա մենք տեսնում ենք Ադրբեջանից ստացված լուսանկարներ, որտեղ դատապարտված մարդասպանին դիմավորում են ծաղիկներով»:

Ի՞նչ է լինելու բանակցային գործընթացը:

Մի շարք լրատվամիջոցների այս հարցին ի պատասխան՝ Թոմաս դե Վաալն ասաց, որ «իր կազմում Ռիչարդ Հոլբրուք, Նելսոն Մանդելա և Դալայ Լամա ունեցող միջնորդ խումբն անգամ չէր կարող փոխել այս իրավիճակը (կողմերի միջև եղած հսկա անդունդը, որը ոչ ոք հաղթահարել չի ցանկանում): Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն են ուղղորդում են այս գործընթացը, և նրանք են որոշում, թե ինչն է իրենց համար ընդունելի, իսկ ինչը` ոչ:

Ես կարող եմ փոփոխություններ ակնկալել, միայն եթե հակամարտության սպառնալիքն աճի այն աստիճան, որ միջազգային դերակատարները տեսնեն Հայաստանին կամ Ադրբեջանին լուծում պարտադրելու անհրաժեշտությունը, որը չի ցանկանում երկու կողմերից և ոչ մեկը: Նրանք, ովքեր փնտրում են ավելի մեծածավալ միջազգային միջամտություն, մի փոքր հստակ չեն գիտակցում, թե ինչ են իրենք ցանկանում. նրանք կարող են ստանալ այն, ինչ չեն ցանկանում»:

Հայ լրագրողների այն հարցին, թե Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուց հետո մի՞թե հնարավոր է հայերի և ադրբեջանցիների խաղաղ գոյակցությունն ապագայում, Թ. դե Վաալը պատասխանեց. « Մի շարք հայեր այս դեպքն օգտագործում են որպես ապացույց այն բանի, որ չկա ոչ մի ձև, որով Ղարաբաղի հայերը կարող են նորից ապրել ադրբեջանցիների հետ: Ես այս աստիճան չէի շտապի նման եզրակացություններ անել: Հայերն ու ադրբեջանցիները համատեղ ապրում են Մոսկվայում, Թբիլիսիում, Իրանում, Վրաստանի մի շարք գյուղերում: Ապագայում Ղարաբաղում և հարակից շրջաններում նույնպես նրանք կարող են ապրել միասին: Կարևորն այն է, որ այնտեղ լինեն վստահելի և ազդեցիկ ոստիկաններ, որոնք կարող են ապահովել պաշտպանություն և անվտանգություն: Իմ կարծիքով, դրանք պետք է միջազգային ոստիկաններ լինեն»:

Արդարության մասին. թե ինչպիսի գործողություններն են արդարացվում:

Ես այս հակամարտությունը համարում եմ բարդ՝ երկու անընդունելի դիրքորոշման պատճառով: Առաջինը ադրբեջանական դիրքորոշումն է. հայերը գրավել են ադրբեջանական հողերը, և ուրեմն այս իրավիճակը փոխելու համար ընդունելի է ցանկացած քայլ, լինեն դրանք դիպուկահարներ, որոնք կրակում են շփման գծից այն կողմ, կամ լինի այն ներումը, որը շնորհվում է հային սպանող մարդուն: Ես սա չեմ ընդունում, որովհետև թեև ճիշտ է, որ հայերը գրավել են ադրբեջանական հողերը, բայց երկու կողմերն էլ պատասխանատու են իրերի այսպիսի դրության համար: Երկու կողմերը պատերազմել են հակամարտության շրջանակներում, սպանել են միմյանց, փորձել են ոչնչացնել դիմացինին և ողջ պատահածի համար կրում են բարոյական պատասխանատվություն: Հայերը պարզապես ավելի հաջողակ են եղել` հաղթելով հակամարտության ժամանակ:

Երկրորդ (հայկական) անընդունելի դիրքորոշումը հետևյալն է. հակամարտությունն ավարտվել է, մենք պետք է ընդունենք ստատուս քվոն: Ղարաբաղի խնդրի արդարացի կարգավորումը պետք է ապահովի արդարությունը թե Ղարաբաղի հայերի, թե իրենց տներից արտաքսված առավելագույն թվով փախստականների համար (և հայ փախստականների, և ադրբեջանցիների համար, ադրբեջանցի փախստականներն  ավելի մեծաթիվ են):

Այսպիսի իրադրության հասնելը նշանակում է փոխել ստատուս քվոն: Ստատուս քվոյի պահպանման մասին կոչերը մի տեսակ լուռ ագրեսիա են հիշեցնում, ինչպես ասում են անգլերենով, «պասիվ ագրեսիվ դիրքորոշում» է:

Հայաստանի և Ադրբեջանի լրատվամիջոցների համար փոխադարձ հետաքրքրություն ունեցող խնդիրների թեմայով համատեղ ինտերնետային մամուլի ասուլիսները կազմակերպում է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) հետ համատեղ ծրագրի շրջանակներում:

Մամուլի ասուլիսի ամբողջական տեքստը տես այստեղ:

Մեկնաբանություններ (5)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այս բոլորը օդային խոսակցություններ են: Հայաստանը օր առաջ ՊԻՏԻ ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը: Հայ ժողովուրդը ՊԻՏԻ ՍՏԻՊԻ վախվորած նախագահին,քնած ԱԳՆ-ին և չարչիներով լցված ԱԺ-ին սա անելու: ՀԻՄԱ: Եվ ու՞ր է Արցախի ձայնը:
Sergey
Sireli hayrenakicner,ays naftadollarneri buyri mej kasharvas lrtes@ adrbejanamet yev turqamet erkyeresani taptpuk e,sheshtum e te hayer@ gravel en adrbejani taracq@,BAYC AYD TARACQNER@ AZATAGRVAC MER COVIC COV HAYASTANI MI MASN E,ISK APAGAYUM KHASNI STAMBULIC MINCHEV BAQU,inchevice AMBOXJ ASHXARH@ YERKDIMI XAX E XAXUM,XAPNVELOV ilham alievi naftin u naftadollarnerin,ISK UR MNAC EVROPAKAN YEV AMERIKYAN KAM RUSASTANYAN JOXOVRDAVARUTYUN@,MER SIRELI HAY JOXOVURD HAYASTANI HANRAPETUTYUN@ PETQ E YEV PARTAVOR E ANHAPAX JANACHI LERNAYIN GHARABAGHI ANKAXUTYUN@.
Vahagn
Հենց Ադրբեջանն էլ դրան է սպասում, որ Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Անող լինեինք, այսինքն եթե դա ճիշտ լիներ, շուտվանից ճանաչած կլինեինք: Հետաքրքիր է իմանալ, որ եթե հանկարծ մի պահ ընդունենք, որ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղի անկախությունը և Ադրբեջանն էլ հարձակվում է Հայաստանի վրա, տենաս Վարազ Սյունին կամ Սերգեյը, կամ իրանց նման մի հոծ զանգված, որը համ Հայաստանում չի, համ էլ պնդում է թե ճանաչենք անկախությունը, գալու են կռվեն? հազիվ թե, ոնց փախել են, էնպես էլ կմնան փախած, միայն կգան ամառային արձակուրդներ անցկացնելու համար, էն էլ եթե Հայաստան մնացած լինի: Մենք արդեն իսկ ճանաչել ենք Ղարաբաղի անկախությունը, ինչ տարբերություն դե յուրե, թե դե ֆակտո: Իմ համար դե յուրեն այս պարագայում դե ֆակտոից լավը չի, հաստատ զիջում է, այլապես ինչու է Ադրբեջանն իրեն այդքան ճղում, չէ որ ինքը դե ֆակտո չի տիրապետում Ղարաբաղին: Ում ա պետք Ղարաբաղի դե յուրե անկախության ճանաչումը, հլա մեկնու մեկը թող թվարկի դրա առավելությունները, ինչն ա ավելանալու, ինչը պակասի բացի Ղարաբաղցիների առանց էդ էլ չափից դուրս հպարտությունը կամ գոռոզությունը: Ինչա, անկախանալուց հետո Հայաստանի ումիդին չի նայելու? Ամբողջ պատմության ընթացքում դեմ ենք արտահայտվել Հայաստանի տարածքում երկու հայ պետական միավորների գոյությունը, էսօր ակամայից փոխվել ենք, ու քանզի շահն է պահանջում, ասում ենք Ղարաբաղը անկախ պետություն ճանաչվի: Ղարաբաղը ոչ թե անկախ պետություն պետք է ճանաչվի, այլ ճանաչվի Հայաստանի մի վարչատարածքային միավորը, վերջինիս բաղկացուցիչ մասը, ոնց մյուս մարզերը, դա է ապացուցում ու պահանջում նաև մեր պատմությունը:
DAVID
Հիշեցնեմ մեծն ղարաբաղցիներին,որ մոլեգին հաճույքը մոլեգին վախճան է ունենում և մի արա այն, ինչ չես ուզում անել քեզ, տես, չանես այնպես, որ գրադիկին , որպես խաղալիք հիշես;
david
Սյունի, արջից վախեցողը անտառ դուրս չի գա;Կթողի մի կարգին բանիմաց որսորդ գնա;Շախմատի օրենքով թող խաղա, վախենալ չկա;Վախով էլ մնալու է հայոց պատմության ,,Տիտանիկ,, էջերում;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter