Վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 30 միլիոն դրամի վնաս. դատախազություն
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացնող ընկերությունների կողմից, դատախազական ներգործության արդյունքում, 2026 թվականի երկրորդ եռամսյակում, վերականգնվել է ավելի քան 30 միլիոն դրամի վնաս: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«Նշված ժամանակահատվածում Արարատի մարզում տարբեր ընկերությունների կողմից ընդերքի պահպանման և օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու առերևույթ դեպքերի փաստերով նախաձեռնվել է 3 քրեական վարույթ։
Քրեական վարույթների շրջանակում դատախազների կողմից հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը և համայնքին պատճառված վնասից վերականգնվել է ընդհանուր 30 միլիոն 121 հազար դրամը:
Քրեական վարույթներով նախաքննությունն ընթացքի մեջ է»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել