HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարարին

Հուլիսի 7-ին աշխատանքային այցով Բեյրութում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին ընդունել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջին: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն, անդրադառնալով երկու պետությունների միջև առկա ջերմ և բարեկամական հարաբերություններին, վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը շարունակել աջակցել Լիբանանին, այդ թվում՝ մարդասիրական խնդիրների հասցեագրման համատեքստում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների քաղաքական երկխոսության ակտիվացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում հետագա փոխգործակցության հեռանկարներին։ 

Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին: Այս համատեքստում ընդգծվել է երկու երկու երկրների միջև քննարկումները բարձրագույն մակարդակով շարունակելու կարևորությունը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter