HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Վերընտրվելով նախագահի պաշտոնում` Սարգիս Խանդանյանը նշել է. «Անցած մեկ տարվա ընթացքում ինձ համար մեծ պատիվ էր ստանձնել Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի ընդհանուր հանձնաժողովի նախագահի պարտականությունները: Շնորհակալ եմ ձեր ցուցաբերած վստահության, ինչպես նաեւ ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանի գործընկերների հետ սերտ համագործակցելու հնարավորության համար՝ մեր ընդհանուր արժեքների առաջմղման գործում:

Այս ժամանակահատվածում մեր հանձնաժողովը շարունակել է կենտրոնանալ մեր հասարակությունների առջեւ ծառացած ամենահրատապ մարտահրավերների վրա՝ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներից մինչեւ հակամարտությունների ու անկայունության հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամերը:

Ես ձգտել եմ առաջնորդել մեր աշխատանքը՝ առաջնորդվելով  անաչառության, երկխոսության ու համագործակցության նկատմամբ ամուր հանձնառության սկզբունքներով»:

ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը ընթանում է հուլիսի 4-8-ը՝ Հաագայում»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter