HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նեթանյահուն հայտարարել է Թրամփի հետ տարաձայնությունների առկայության մասին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնությունների մասին։

«Այո, մենք պարբերաբար ունեցել ենք տարաձայնություններ։ Նա ԱՄՆ նախագահն է ու անում է այն, ինչը լավ է Միացյալ Նահանգների համար։ Ես հանդիսանում եմ Իսրայելի վարչապետը ու անում այն, ինչը կարևոր է ու լավ Իսրայելի համար»,- CNN-ի եթերում հայտարարել է Հրեական պետության վարչապետը։

Նեթանյահուն ընդգծել է, որ, այդուհանդերձ, հարցերի մեծ մասի պարագայում Իսրայելի ու Միացյալ Նահանգների շահերը համընկնում են։ «Խոշոր հարցերի շուրջ մենք համակարծիք ենք, ժամանակ առ ժամանակ դա չի ստացվում, սակայն մենք իրական դաշնակիցներ ենք»,- հավելել է նա։

Վերջին օրերին Իսրայելը քննադատում է Դոնալդ Թրամփի կողմից Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի արգելքի վերացման մտադրությունը։ Նեթանյահուն այն կարծիքին է, որ այդ գործարքը կարող է խարխլել տարածաշրջանում ուժերի բալանսը՝ հավելելով, որ դրա արդյունքում «Թուրքիան չի վերածվի ԱՄՆ-ի համար բարեկամ երկրի»։

Լուսանկարը՝ Jim Watson / AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter