HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահի հայտարարությունը

Որպես Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան և ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների (ԽՀՀ) պատվիրակության ղեկավար՝ իմ խորը մտահոգությունն եմ արտահայտում Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ, ով ցմահ ազատազրկման էր դատապարտված ազգությամբ հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում 2004 թ. դաժանորեն սպանելու համար:

Տարիներ ի վեր խորհրդարանական երկխոսության միջոցով, իսկ վերջին շրջանում նաև Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Հանձնաժողովի անդամները կրկնապատկել են իրենց ջանքերը՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավմանը:

Ավելին, օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը, մենք ինտենսիվացրել ենք կապերը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հույսով, որ այն կնպաստի տարածաշրջանային լարվածության թուլացմանը, կխրախուսի վերահաշտեցումը և կնպաստի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կենսունակ լուծում գտնելուն:

Հանձնաժողովն իր հայ և ադրբեջանցի գործընկերներին հստակորեն ներկայացրել է իր մոտեցումները, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, օրենքի գերակայությունը և եվրոպական արժեքները պետք է կազմեն եվրոպական ինտեգրման ձգտումների անկյունաքարը: Այս համատեքստում պրն Ալիևի որոշումը պետք է դիտել իբրև արդարադատության ընթացակարգերի վտանգավոր և սխալ կիրառում:

Կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին՝ ի ցույց դնելու իրենց հանձնառությունը վերոնշյալ արժեքներին և մեծապես խրախուսում ենք Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին շարունակելու ներգրավվածությունը հաշտեցման գործընթացում:

Միլան Ցաբրնոխ
Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ
5 սեպտեմբերի, 2012թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter