HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

Հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

Ըստ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների՝ Հայաստանի տարածքում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 9-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը, 10-11-ին կբարձրանա 6-8 աստիճանով, միայն Լոռի-Տավուշում հուլիսի 12-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքի հուլիսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        40.0°C (2018թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա              12.0°C (1958թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       25.6°C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter