HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է «Ոսկե կաթ»-ի արտադրության առանձին գործառույթը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Ոսկե Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Զովունի) իրականացրած վերահսկողության շրջանակներում պարզել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։ Ստորեւ՝ ՍԱՏՄ հաղորդագրությունը։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Կաթ պարունակող մթերք Չանախ» (արտադրված՝ 15․06․26թ․) արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և S. Aureus (ոսկեգույն ստաֆիլակոկ) ցուցանիշներով, «Պանիր Լոռի» (արտադրված՝ 21․05․26թ.), «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով Լոռի» (արտադրված՝ 14․06․26թ․) նմուշները՝ ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթ պարունակող մթերք Չանախ», «Պանիր Լոռի», «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով Լոռի» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter