HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվեց

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվեց։ Նման որոշում  կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝   դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ։ Դատարանը նաև արգելել է Ա. Մանուկյանի հետ տեսակցությունները։

Մանուկյանը ձերբակալվել էր այսօր վաղ առավոտյան՝ քրեական վարույթի շրջանակում դատարան ներկայացնելու համար։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): 

«Հետքի» տեղեկություններով՝ նախկին պատգամավորը ձերբակալվել է իր գործընկեր Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվել է 2026թ. մայիսի 23-ին։ Քննչական կոմիտեն 2026թ. մայիսի 21-ին հաղորդագրություն էր տարածել, որ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ, որն առնչվում է ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թեւանյանին։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Անդրանիկ Թեւանյանը, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն։

Բացի այդ, ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլարի դիմաց փոխանցել է պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter