HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Ֆրանսիայի հավաքականը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Մարոկկոյի դարպասն ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ֆրանսիայի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում 2:0 հաշվով առավելության հասավ Մարոկկոյի ընտրանու նկատմամբ և կխաղա կիսաեզրափակչում: 

Ֆրանսիացիներն ակտիվ սկսեցին հանդիպումը։ Մարոկկոյի դարպասապահ Բոնուն սկզբում հետ մղեց Մբապեի հարվածը, իսկ անկյունայինից հետո կասեցրեց Դայո Ուպամեկանոյի գլխով հարվածը: 

Խաղակեսի միջնամասում մարոկկացիների՝ առաջ շարժվելու փորձերից մեկի ժամանակ Ֆրանսիան հակագրոհեց, ինչի արդյունքում Նուսաիր Մազրաուին տուգանային հրապարակում կանոնները խախտեց Մբապեի նկատմամբ: Նշանակված տասնմեկմետրանոցն իրացրեց Կիլիան Մբապեն, սակայն Բոնուն կռահեց հարվածի ուղղությունը և վստահորեն տիրեց գնդակին: Ընդմիջումից առաջ ֆրանսիացիները ևս մեկ պահ ունեցան, սակայն Լյուկա Դինի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Մարոկկոյի հավաքականը շարունակում էր հաջողությամբ պաշտպանվել, սակայն 60-րդ րոպեին Մբապեն բացեց հանդիպման հաշիվը: 27-ամյա հարձակվողը խփեց ընթացիկ առաջնությունում իր 8-րդ գոլը՝ հավասերվելով Լիոնել Մեսիին: Շատ չանցած Ֆրանսիան կրկնապատկեց հաշիվը.  Ուսման Դեմբելեն հաշիվը դարձրեց 2:0:

Խաղավարտին Մարոկկոյի հավաքականը փորձեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն դարպասապահ Մայք Մենյանը և պաշտպանները վստահ գործեցին՝ ընթացիկ առաջնությունում գրանցելով Ֆրանսիայի երրորդ անընդմեջ «չոր» հանդիպումը:

Մարոկկոյի հավաքականը լքեց Աշխարհի առաջնությունը, իսկ Ֆրանսիայի ընտրանին դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ հուլիսի 14-ին կմրցի Իսպանիա - Բելգիա զույգի հաղթողի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter