«Վարդավառ 2026»-ով պայմանավորված՝ Հանրապետության հրապարակն ու հարակից փողոցները փակ կլինեն
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ, փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ։
Հուլիսի 11-ի ժամը 18։00-ից մինչև հուլիսի 12-ի ժամը 24։00-ն ներառյալ փակ կլինի նաև Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոցը (Շահումյանի արձանի և Շահումյանի հրապարակի միջնամաս)։
Լուսանկարը՝ արխիվային
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել