HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Իսպանիայի հավաքականը Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է

Իսպանիայի ազգային հավաքականը 2026 թվականի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում 2:1 հաշվով առավելության հասավ Բելգիայի ընտրանու նկատմամբ:

Իսպանիան խաղասկզբում վտանգավոր պահեր ստեղծեց. նախ Ռոդրիի հարվածն արգելափակեց Նաթան Նգոյը, ապա Լամին Յամալի  հարվածից հետո գնդակն անցավ դարպասաձողի կողքով:

Բելգիայի հավաքականը սկզբում հաջողությամբ պաշտպանվում էր, սակայն հանդիպման 30-րդ րոպեին Իսպանիան բացեց հաշիվը: Պեդրո Պոռոյի փոխանցումից հետո Դանի Օլմոյի հարվածը հետ մղեց Տիբո Կուրտուան, սակայն  Ֆաբիան Ռուիսը կարողացավ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը՝ խփելով իր առաջին գոլը Աշխարհի առաջնություններում:

Գոլից հետո Իսպանիան վերահսկում էր խաղը: Այնուամենայնիվ, 41-րդ րոպեին Բելգիայի հավաքականը հավասարեցրեց հաշիվը. Շառլ Դե Կետելարեն գլխի դիպուկ հարվածով խփեց ընթացիկ առաջնությունում Իսպանիայի դարպասն ուղարկված առաջին գնդակը:

Երկրորդ խաղակեսում Իսպանիայի հավաքականն իր ավանդական «տիկի-տակա» ոճով մեծ ճնշում գործադրեց մրցակցի տուգանային հրապարակի մոտ:

Հանդիպման վերջնամասում Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան վնասվածք ստացավ և ստիպված եղավ դաշտը լքել՝ տեղը զիջելով Սենե Լամենսին: 88-րդ րոպեին Իսպանիան խփեց հաղթական գոլը. Լամենսը հետ մղեց Պաու Կուբարսիի հարվածը, սակայն գնդակին առաջինը հասավ Միկել Մերինոն և մոտ տարածությունից այն ուղարկեց դարպասը՝ աչքի ընկնելով Աշխարհի առաջնության երկրորդ անընդմեջ խաղի վերջնամասում:

Այս հաղթանակի շնորհիվ Իսպանիայի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ հուլիսի 14-ին կմրցի Ֆրանսիայի ընտրանու հետ:

Լուսանկարը՝ DAVID RAMOS-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter