HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերջին 3 տարում Հայաստանում գործող ավելի քան 70 ոչ պետական բուհից այսօր գործում է 34-ը

Վերջին 3 տարում Հայաստանում գործող ավելի քան 70 ոչ պետական բուհից այսօր գործում է ընդամենը 34-ը: Այս մասին այսօր ասել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բելառուսից ժամանած բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ:

Արմեն Աշոտյանը հավելել է, որ այս գործընթացը շարունակվելու է՝ ի նպաստ բուհերի խոշորացման և մրցունակության: Միաժամանակ նա ընդգծել է, որ նշված գործընթացում չի տուժել ոչ մի ուսանող. վերջիններս հնարավորություն են ստացել իրենց կրթությունը շարունակել այլ բուհերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter