Շրջանառության մեջ է դրվում Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված նոր նամականիշ
Այսօր շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային:
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն լեզվաբան, բառարանագիր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը (1876-1953 թթ.)՝ իր ձեռագրերի խորապատկերին:
Նամականիշի վրա առկա են նաև «150 ԱՄՅԱԿ» և «ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշի վրա տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2026-2027 թթ. օրացույցում:
Թողարկման օրը` 13 հուլիսի 2026թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա
Չափսերը` 30,0 x 40,0 մմ
Տպաքանակը՝ 10 000 հ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել