Դատարանը մերժեց «Ժողովուրդ» օրաթերթի վերաքննիչ բողոքը
Այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժեց «Ժողովուրդ» օրաթերթի բերած վերաքննիչ բողոքն ընդդեմ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. մարտի 19-ի վճռի:
Հիշեցնենք, որ համաձայն վճռի՝ օրաթերթը պարտավոր է վճարել 200 հազար դրամ փոխհատուցում և տպագրել հերքում:
Դատական վեճի պատճառ է դարձել «Ժողովուրդ»-ի այն հրապարակումը, որով օրաթերթը, մեջբերելով Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերը, նշում է, որ մարզպետ Նվեր Պողոսյանը 3000 դոլար կաշառք է վերցրել իր վարորդի միջոցով՝ դպրոցի պատմության ուսուցչի քննության ժամանակ Թորոսյանի մրցակցի հաղթանակն ապահովելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել