Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում մեկնարկում է թվայնացման և արդիականացման գործնական փուլը
Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի կողմից հաստատվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թվայնացման հայեցակարգը, որով ազդարարվել է բարեփոխումների գործնական իրականացման փուլի մեկնարկը։
Այս համատեքստում Տեսչական մարմնում արդեն սկսվել են բնապահպանական վերահսկողության գործընթացների արդիականացման աշխատանքները, որոնց առանցքում ռիսկերի գնահատման վրա հիմնված, թվայնացված և կանխարգելիչ վերահսկողության համակարգի ներդրումն է։
Այսօր ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ անցկացվել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն։ Օրակարգում եղել են Կառավարման խորհրդի կողմից հաստատված հայեցակարգից բխող տեխնիկական հարմարեցման, տվյալների բազաների ինտեգրման և Տեսչական մարմնի անձնակազմի վերապատրաստման հարցերի ճանապարհային քարտեզի հստակեցումը:
Թվային նոր գործիքների շնորհիվ վերահսկողությունը կդառնա բացառապես ռիսկահեն և կանխարգելիչ։ Սա շրջադարձային անցում է բնապահպանական վնասների արձանագրումից դրանց վաղ կանխման մշակույթին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել