ՃՏՊ՝ Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրի մոտակայքում․ 7 ամսական երեխա է մահացել
Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ հուլիսի 13-ին՝ ժամը 15։40-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «BMW» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, իսկ մեկ երեխա՝ 7 ամսական, մահացել է։
Փրկարարները դեպքի վայրում իրականացրել են համապատասխան աշխատանքներ։
Հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել