HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Տիգրան Կարապետյան. «Մարտի 1-ը պետք է լինի խորհելու օր»


«Ժողովրդական»  կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր «Տեսակետ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ փետրվարի 28-ին, ի հիշատակ մարտի 1-ի զոհերի, Մյասնիկյանի արձանի մոտ իրենք անցկացնելու են մոմավառության ակցիա` անկախ նրանից` քաղաքապետարանը թույլ կտա, թե ոչ։ 

«Իսկ ինչո՞ւ փետրվարի 28-ին, այլ ոչ մարտի 1-ին» հարցին ի պատասխանեց Կարապետյանը նշեց, որ նախ չեն ցանկացել խանգարել Հայ ազգային կոնգրեսին, որը նույն օրը կազմակերպելու է քաղաքական ակցիա, երկրորդ` մարտի 1-, ըստ նրա, պետք է լինի խորհելու օր` թե ինչու այդպես ստացվեց:

Տիգրան Կարապետյանի փոխանցմամբ` մոմավառությանը կմասնակցի հոգևորական, կհնչի աղոթք, կլինեն ելույթներ: Նրա խոսքերով` թեեւ ակցիան այսպես, թե այնպես ունենալու է «ոչ վառ արտահայտված քաղաքական երանգ», այնուամենայնիվ, ինքը կցանկանար, որ այն ավելի շատ կրեր հոգեւոր բնույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter