HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը հայտարարել է Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների նոր շրջանի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնին։ Ուղերձում Ադրբեջանի նախագահը հայտարարել է Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների նոր շրջանի մեկնարկի մասին։

«Վերջին շրջանում ձեզ հետ տեղի ունեցած հեռախոսազրույցների և անցյալ տարի Կոպենհագենում կայացած մեր հանդիպման ընթացքում ադրբեջանա-ֆրանսիական օրակարգում առկա հարցերի, երկկողմ կապերի ներկա վիճակի և հեռանկարների արդյունավետ քննարկումները հիմք են տալիս ասելու միջպետական հարաբերությունների պատմության մեջ նոր շրջանի մեկնարկի մասին»,- ասված է Ալիևի ուղերձում։ 

Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ Բաքուն և Փարիզը գործընկերության ոգով կշարունակեն փոխգործակցությունը տնտեսական, մշակութային, կրթական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Երկու երկրների հարաբերություններում լարվածությունն առաջացել էր 2020 թվականին 44-օրյա պատերազմից հետո։ Մասնավորապես, Բաքուն Փարիզին մեղադրում էր Հայաստանին աջակցելու և Երևանին սպառազինություն մատակարարելու համար։ Ադրբեջանական կողմը նաև պնդում էր, թե իբր Ֆրանսիան փորձում է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին, այնինչ Բաքվում կազմակերպվում էին Ֆրանսիայի մաս կազմող Նոր Կալեդոնիայի անջատողականների կոնֆերանսներ և ֆորում քննարկումներ։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter