HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Տ. Կարապետյան. «Խորհրդարանը շինծու է»

Տիգրան Կարապետյանը դեմ է «Յոթի գործով» դատավարությանը: Ավելին` նա գտնում է, որ դա ոչ թե դատավարություն է, այլ կատակ: «Եթե պատգամավոր են եւ չեն ցանկանում, որ իրենց ամբաստանյալ կոչեն, մի´ կոչեք, այդ բառը մի´ ասեք: Մի´ ստեղծեք այն մթնոլորտը, որ գուցե երկուստեք ձեռնտու է»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց Տ.Կարապետյանը:

Ըստ նրա` այս գործով գուցե եւ մեղավորներ կան, «բայց ոչ այն մարդիկ, ովքեր դատվում են, եւ ոչ այն մեղադրանքի ծավալով, որը ներկայացված է»: Կարապետյանը գտնում է, որ իշխանություններն օր առաջ պետք է լուծեն իրենց առջեւ ծառացած առաջնային խնդիրը` հայտարարեն համաներում: «Եթե սխալներ կան, դա պետք է խոստովանվի, որովհետեւ այստեղ չար կամք է եղել: Շատ եմ ցանկանում, որ պատժվեն իրական մարդասպանները»,- ասում է նա:

Ինչ վերաբերում է ընդդիմություն-իշխանություն երկխոսությանը, բանախոսի կարծիքով, այն պետք է լինի միշտ, այլ ոչ միայն այն դեպքում, երբ մթնոլորտը թեժանում է:

«Այսօր ընդդիմությունը ներկայացված չէ խորհրդարանում: Ո՞նց կարող է փողոցներում ընդդիմությունը փաստացի լինել, իսկ Ազգային ժողովում չլինել: Ուրեմն, խորհրդարանը շինծու է»,- եզրակացնում է Տիգրան Կարապետյանը եւ որպես ելք մատնանշում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter