HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ։

«Հուլիսի 14-ը՝ Բաստիլի գրավման օրը, դարձավ Ֆրանսիայի պատմության շրջադարձային հանգրվան՝ ընդմիշտ փոխելով երկրի և նրա ժողովրդի ճակատագիրը։ Այս տոնն ուրույն խորհուրդ ունի ոչ միայն Ֆրանսիայի, այլև ազատության, մարդու իրավունքների, հավասարության և ժողովրդավարության արժեքները կրող բոլոր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար։

Առանձնահատուկ գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բացառիկ քաղաքական երկխոսությունն ու բազմոլորտ համագործակցությունը վերաճել են ռազմավարական գործընկերության, որն այսօր հաջողությամբ զարգանում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր առանցքային ուղղություններով։

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ Հայաստանին ցուցաբերվող հետևողական աջակցության, Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացմանն ուղղված ջանքերի, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջմղման գործում սկզբունքային դիրքորոշման համար»,- ասվում է ուղերձում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter