HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

8-րդ հարկ․ ինչպես և երբ հայկական հողերը դարձան անկլավներ

Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում կան անկլավներ։ Հայաստանում են Վերին Ոսկեպարը, Տիգրանաշենը, Սոֆուլու-Բարխուդարլուն, իսկ Ադրբեջանում՝ Արծվաշենը։ Այս բնակավայրերի փոխանակման կամ վերադարձի հարցը վերջին տարիներին Հայաստանում քննարկվող հիմնական թեմաներից է։ Նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում կրկին խոսեց անկլավների հարցը լուծելու իր մտադրության մասին։

«Հետքը» հունիս ամսին հոդվածաշարով անդրադարձել էր անկլավների թեմային՝ ներկայացնելով երկու երկրների տարածքներում անկլավների ի հայտ գալու ժամանակագրությունը։ «8-րդ հարկ» փոդքասթի շրջանակում «Հետքի» լրագրող Վահե Սարուխանյանը ներկայացնում է անկլավների ի հայտ գալու պատմությունը՝ հիմնվելով նաև խորհրդային տարիների քարտեզներում առկա նշումների վրա։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter