Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Ֆեդերացիայում մամլո ասուլիս էր հրավիրել եւ լրագրողներին խնդրեց, հարցերն ուղղել միայն «Բջնի» հանքային ջրերի գործարանի վերաբերյալ: «Ֆուտբոլի համար առանձին ասուլիս կանենք»,- ասաց նա: Իսկ արդյոք դա պաշտոնական դիրքի չարաշահում չէ՞:
Լրագրողները պատգամավորից փորձեցին ճշտել, թե ի՞նչ կապ ունի «Բջնին» ՀՖՖ-ի հետ եւ ինչո՞ւ նա իր անձնական գործունեության վերաբերյալ ասուլիսը չի հրավիրել մամուլի ակումբներից որեւէ մեկում:
«Սա այն կառույցն է, որտեղ ես աշխատում եմ: Ուզում էիք` հրապարակո՞ւմ անեի, թե՞ Հյուսիսային պողոտայում,- ասաց Ռուբեն Հայրապետյանը եւ թեման եզրափակեց,- ես նպատակահարմար եմ գտել այստեղ անել: Ձեզ համար նպատակահարմար չէր, չգայիք»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել