Կոմիտաս պարկի բնակարանները ենթակա են գազիֆիկացման՝ առանց կառուցապատողին լրացուցիչ վճարներ կատարելու. ՄՍՇՊՀ
«Սպառողի օգնական» հարթակի միջոցով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով են ստացվել մի շարք բողոքներ այն մասին, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի առաջին փուլի բնակարանները ապահովված չեն գազիֆիկացման հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է Հանձնաժողովի լրատվական ծառայությունը։
«Կառուցապատող «ՕՐԴ Դեվելոփմենթ» ընկերության նկատմամբ վարույթ է հարուցվել, ի թիվս այլնի, շենքային համալիրի գազիֆիկացման չապահովման փաստի առնչությամբ։
Վարույթի ընթացքում Ընկերությունը քայլեր է ձեռնարկել գազիֆիկացման իրականացման ուղղությամբ, սակայն հետագայում պարզվել է, որ ներտնային գազիֆիկացման հնարավորության ապահովման համար գնորդներից պահանջել է յուրաքանչյուր բնակարանի հաշվով հավելյալ վճարել 357 000 ՀՀ դրամ։
Արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ ընկերության վարքագիծը պարունակում է սպառողների շահերը խախտող գործելակերպի հատկանիշներ՝ հանձնարարելով անհապաղ և առանց գնորդներից որևէ վճար գանձելու ապահովել բնակարանների ներտնային գազիֆիկացման գործընթացի իրականացումը, ինչպես նաև նրանց վերադարձնել արդեն իսկ գանձված գումարները»,- նշվում է հաղորդագրությունում։
Լուսանկարը՝ «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամասի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել