HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Արգենտինայի հավաքականը հերթական կամային հաղթանակից հետո ԱԱ եզրափակչում է

Արգենտինայի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում 2:1 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ Անգլիայի ընտրանու նկատմամբ: Խաղի վերջնամասում դիմակայության արդյունքը գլխիվայր շրջելով՝ արգենտինացիները Իսպանիայի դեմ եզրափակչում Աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու հնարավորություն ստացան:

Մրցակիցների հանդիպումը հենց սկզբից աչքի ընկավ լարված պայքարով: Առաջին կեսի վերջնամասում Ջուդ Բելինգեմի ակտիվ գործողությունների շնորհիվ Անգլիայի հավաքականը տուգանային հարվածի իրավունք ստացավ, որի խաղարկումից հետո Ջոն Սթոունսը գլխով շեղ հարվածեց: Արգենտինացիների կազմում ընդմիջումից առաջ գոլ խփելուն ամենամոտը Էնցո Ֆերնանդեսն էր, որի հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ: Առաջին խաղակեսն ավարտվեց առանց գոլերի:

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկին Խուլիան Ալվարեսը վտանգավոր հարվածով խաղի մեջ մտցրեց անգլիացիների դարպասապահ Ջորդան Փիքֆորդին: Խաղի հաշիվը բացվեց 55-րդ րոպեին. Մորգան Ռոջերսի փոխանցումից հետո Էնթոնի Գորդոնը մոտ տարածությունից գրավեց դարպասը:

Բաց թողած գոլից հետո Արգենտինայի հավաքականը մեծացրեց ճնշումը: Նախ՝ դարպասապահ Փիքֆորդը հետ մղեց Նիկոլաս Գոնսալեսի գլխով հարվածը, իսկ քիչ անց Ռոդրիգո Դե Պաուլի փոխանցումից հետո Ալեքսիս Մակ Ալիստերի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Արգենտինացիների ակտիվությունը տվեց իր արդյունքը. Ֆերնանդեսի հեռահար հարվածը Փիքֆորդը դժվարությամբ հեռացրեց անկյունային, սակայն դրա խաղարկումից հետո Էնցո Ֆերնանդեսը հեռվից կատարած փառահեղ հարվածով գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը՝ հավասարեցնելով հաշիվը:

Արգենտինայի հավաքականը շարունակեց տիրել նախաձեռնությանը և հանդիպման վերջին րոպեներին հասավ իր նպատակին: Մակ Ալիստերի հերթական հարվածը կրկին դիպավ դարպասաձողին, ինչից հետո Լիոնել Մեսիի փոխանցումը գլխի դիպուկ հարվածով եզրափակեց Լաուտարո Մարտինեսը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին: Անգլիայի հավաքականին չհաջողվեց փրկել խաղը:

Անգլիայի հավաքականը լքեց պայքարը և Մայամիում կայանալիք 3-րդ տեղի համար խաղում կմրցի Ֆրանսիայի ընտրանու հետ: Արգենտինայի հավաքականը դուրս եկավ եզրափակիչ, որտեղկմրցի Իսպանիայի ընտրանու հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter