Կասեցվել է «Հասմիկ մարզական սպորտ-ճամբարի» խոհանոցի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդում է, որ «Հասմիկ մարզական սպորտ-ճամբար» ՍՊ ընկերությունում (Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Արտավազ) իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները։
«Մասնավորապես՝
- սննդի կառույցը չի պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում,
- պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն մաքրվել ու ախտահանվել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող և լվացվող նյութերից։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել