Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդում է, որ «Ավ-կանա» ՍՊ ընկերությանը պատկանող «Լուսաբաց» մանկական ճամբարի (Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Արտավազ) իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները։
«Մասնավորաբար՝
- սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չեն ախտահանվել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող և լվացվող նյութերից,
- առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել