HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

27․8 մլն դրամ կհատկացվի Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցումը։

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այն կիրականացվի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում։

Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 27,756,080 ՀՀ դրամ կհատկացվի Հանրային հեռարձակողի խորհրդին՝ չինական կողմի հարկային պարտավորությունների, պարտադիր վճարների և ծախսերի գծով գումարների փոխհատուցման նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter