HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների մեծ մասը հրաժարվում է կրթության ոլորտում ներդրում անելուց

Այսօր տեղի է ունեցել Ուսուցման ազգային հիմնադրամի «Ուսուցում՝ հանուն երաշխիքային աշխատանքի և աշխատողի» խորագրով առաջին համաժողովը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով մասնակցել է համաժողովին, ասել է, որ այժմ Հայաստանում աշխատաշուկայի և մասնագիտական կրթության փոխադարձ կապը խզված է և լիարժեք չի գործում:

«Անհրաժեշտ է այդ կապը թարմացնել կամ նորովի ստեղծել»,- ասել է Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ բուհերի տասնյակ հազարավոր շրջանավարտներ չեն կարողանում աշխատանք գտնել, որովհետև շատ դեպքերում չունեն աշխատաշուկայի պահանջները բավարարող հմտություններ:

«Որակյալ աշխատուժի խնդիրն աշխարհի ոչ մի զարգացած երկրում բացառապես պետության հոգածությամբ չի լուծվում: Շատ կարևոր է մասնավոր հատվածի՝ իրական գործատուների մասնակցությունը որակյալ աշխատուժի ձևավորման գործընթացին: Առաջնային խնդիր է պարզել, թե որքանո՞վ է Հայաստանում այսօր պահանջված որակյալ աշխատուժը, և որքանով է գործատուն պատրաստ մասնակցել կրթական ծրագրերի՝ նպաստելու որակյալ մասնագետներ պատրաստելու կարևորագույն խնդրին: Կարևոր է, որ մեր խոշոր գործարարները գիտակցեն, որ կրթական համակարգում իրենց կողմից ներդրումների ապահովումը բարեգործություն չէ: Կրթության համակարգին բարեգործություն պետք չէ, կրթության համակարգին պետք են երկարաժամկետ ներդրումներ, որոնք ժամանակի ընթացքում վերածվում են որակյալ աշխատուժի և որպես տնտեսական արդյունք՝ ի վերջո վերադառնում գործատուին»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Նա հավելել, որ Հայաստանի 1000 խոշոր հարկատուի մեծ մասը դեռևս հրաժարվում է կրթական գործընթացներին մասնակցելուց: Արմեն Աշոտյանը գործոտուներին կոչ է արել համագործակցել կրթական համակարգի հետ:

ՀՀ կառավարության կողմից 2011թ. հոկտեմբերի 27-ի որոշմամբ հիմնադրված Ուսուցման ազգային հիմնադրամը (ՈւԱՀ) նպատակ ունի նպաստել աշխատաշուկա-մասնագիտական կրթություն համագործակցությանը, խթանել հարատև և շարունակական ուսուցման մեջ կատարվող ներդրումները, նպաստել մարդկային ռեսուրսների շարունակական կատարելագործումը:

ՈւԱՀ գերակա խնդիրն է օժանդակել Հայաստանում աշխատաշուկայի կարիքներին համապատասխանող հմտությունների զարգացմանը՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter