HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեպտեմբերի 15-ից 19-ին Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ զորավարժությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը հավանություն է տվել «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակում Հայաստանի Հանրապետության տարածքում «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։

Զորավարժությունն անցկացվելու է սեպտեմբերի 15-ից 19-ը և նպատակ ունի ցուցադրել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի կարողությունները՝ համատեղ դիմադրելու բոլոր տեսակի սպառնալիքներին և մարտահրավերներին՝ զարգացնելով այդ ուժերի կարողությունները, բարձրացնելով ՀԱՊԿ համատեղ անվտանգության ուժերի և միջոցների համակարգված ներուժը առկա և հնարավոր սպառնալիքների գոյության պայմաններում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter