HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև

Հուլիսի 21-ին Օտտավայում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Կանադայի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Այս մասին հաղորդում են ԱԳ նախարարությունից։

«Խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Կանադայի ԱԳ փոխնախարարի տեղակալ Ալեքսանդր Լևեքը:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև վերընթաց զարգացող երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, որին նոր լիցք է հաղորդել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցության նպատակով Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Կարևորվել է երկկողմ բարձրաստիճան շփումների շարունակականությունը:

Քննարկվել է Հայաստան-Կանադա երկկողմ օրակարգի առաջմղմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը։ Երկուստեք ընդգծվել է քաղաքական հարաբերությունները երկկողմ տնտեսական հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումների միջոցով առավել ամրապնդելու անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը կանադացի գործընկերոջն է ներկայացրել նաև տարածաշրջանային զարգացումները, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև միջազգային զարգացումների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter