Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են նրա համածառայակիցները․ հարուցվել է քրեական հետապնդում
Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել վերջինիս երկու համածառայակիցների նկատմամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Կրտսեր սերժանտի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով։
Շարքային զինծառայողի նկատմամբ՝ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
Վարույթի շրջանակում երկու համածառայակիցներն էլ ձերբակալվել են։ Նախաքննական մարմինը դատարան է ներկայացրել միջնորդություն՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Լուսանկարում՝ Նարեկ Թորոսյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել