Ոստիկանության հատուկ միջոցառումները․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի զենք և թմրամիջոցներ
Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հուլիսի 22-ին հանրապետության ողջ տարածքում իրականացրել է լայնամասշտաբ հատուկ միջոցառումներ՝ ուղղված օպերատիվ իրավիճակի կայունության ապահովմանը, հանցավոր դրսևորումների կանխմանն ու հանրային անվտանգության պահպանմանը։
Ոստիկանության ծառայողները շրջայցեր և ստուգողական գործողություններ են իրականացրել բակային տարածքներում, հանրային վայրերում և հավաքատեղիներում։ Հատուկ ուշադրության են արժանացել այն վայրերը, որտեղ առկա է եղել իրավախախտումների կամ հանցավոր գործողությունների բարձր ռիսկ։

Իրականացված օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են քրեական հակումներ ունեցող անձինք և իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ և այլ արգելված առարկաներ։
«Հասարակական կարգի պահպանման, հանցավորության կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակելու է նմանատիպ հատուկ միջոցառումների իրականացումը հանրապետության ողջ տարածքում»,– նշված է ՆԳՆ տարածած հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել